Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ. եղանակի տեսություն

Վաղվանից օդի ջերմաստիճանը կտրուկ նվազելու է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվար – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր կեսօրից հետո, 24-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-23-ին, 24-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնաային շրջաններում՝ ձյուն և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Հունվարի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան` 2-5մ/վ արագությամբ, մինչև հունվարի 23-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում` 14-16 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում այսօր ուշ երեկոյան, հունվարի 22-23-ին, 24-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Հունվարի 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քանի մարդ է ապրում ԵԱՏՄ երկրների մայրաքաղաքներում և ինչ խտությամբ. համեմատություն