Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղեծիր է դուրս բերել Soraya արբանյակը։ Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։
Նշվում է, որ Quem 100 եռաստիճան հրթիռակիրը հաջողությամբ 50 կիլոգրամանոց սարքը դուրս է բերել ուղեծիր՝ 750 կիլոմետր բարձրությամբ:
ԻՀՊԿ Օդատիեզերական ուժերի կողմից մշակված Qaem 100 պինդ վառելիքային հրթիռը կարող է մինչև 80 կիլոգրամ զանգվածով օգտակար բեռնվածություն հանել ուղեծիր՝ 750 կիլոմետր բարձրությամբ: