Մեկ մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում բնակելի տան վրա իսրայելական հարվածի հետևանքով: Այս մասին հայտնում է սիրիական Al Watan թերթը՝ վկայակոչելով հիվանդանոցի տնօրեն Ալ Մուասաթին։
Սիրիական ԶԼՄ-ների տվյալներով՝ տունը բաղկացած է եղել չորս հարկից և ամբողջությամբ ավերվել է հարվածի պատճառով:
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման քաղբյուրոյի անդամ Իհսան Աթայան, շաբաթ օրը իսրայելական սոցցանցերում հայտնված հաղորդագրությունները խմբավորման առաջնորդ Զիյադ ԱՆ Նախալայի՝ հրամանատար Աքրամ Ալ Աջուրիի հարվածի հետևանքով զոհվելու մասին, հավաստի չեն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ այսօր առավոտյան Իսրայելը հարձակվել է Դամասկոսի Ալ-Մեզզե շրջանում գտնվող բնակելի շենքի վրա: