Տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
հունվարի 19-20-ին, 21-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 22-23-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հունվարի 19-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին հարավարևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, հունվարի 19-23-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-21-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հունվարի 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 21-ի երեկոյան, 22-23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 19–ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։