ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երեք անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել ՌԴ Բրյանսկի շրջանում՝ Պոգարսկի և Ունեչսկի շրջանների տարածքում: Տեղեկությունը հայտնել է շրջանի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը Telegram-ի իր ալիքում։
«Կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը՝ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ։ Տուժածներ և ավերածություններ չկան», - գրել է մարզպետը:
Նա ավելացրել է, որ օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։
Ավելի վաղ Բոգոմազը հայտնել էր Բրյանսկի շրջանում ևս մեկ ուկրաինական ԱԹՍ-ի ոչնչացման մասին: Թիրախի ոչնչացման ժամանակ զինամթերքը թափվել է Կլինցովի նավթաբազայի վրա, տուժածներ չկան, հրդեհի վայրում աշխատում են փրկարարները: