Իրանում մեկնարկել են հակաօդային պաշտպանության հատուկ մարտավարական զորավարժությունները։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները։
Զորավարժություններին մասնակցում են Իրանի զինված ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումները։
«Երկնքի պաշտպանները վելայաթ 1402» զորավարժությունները վերջին շրջանում խոշորագույնն են Իրանում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ զորավարժություններին նախատեսվում է օգտագործել տասնյակ ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնցից շատերը իրանական օբյեկտների վրա հարձակողական ուժերի գործառույթներ կկատարեն։