Երևանում շինարարն ընկել է նորակառույց շենքից ու մահացել

Արխիվային լուսանկար. Արխիվային լուսանկար
Պարզվել է, որ մահացած 69-ամյա ՌԴ քաղաքացի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում կառուցվող շենքերից մեկից շինարարն ընկել է ու մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի 44/48 հասցեում հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում կառուցվող նորակառույց շենքում շինարարական աշխատանքեր կատարելիս տղամարդը բարձրությունից անզգուշաբար ընկել է և տեղում մահացել։
Պարզվել է, որ նա ՌԴ քաղաքացի 69-ամյա Սարգիս Թ․-ն է։ Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։