Ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում մարտական հենակետեր տանող ճանապարհներին. ՊՆ

Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։
Sputnik
ՀՀ զինված ուժերը հանրապետությունում ձյան առատ տեղումների պատճառով սահմանագոտու արևելյան, հարավարևելյան և հյուսիսարևելյան հատվածներում այս օրերին իրականացնում են ձնամաքրման ակտիվ աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Հատուկ տեխնիկայի միջոցով ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում միջդիրքային, մարտական հենակետեր տանող և կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ծառայության պատշաճ կազմակերպման և իրականացման համար աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով։