Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար. իրավիճակը` ճանապարհներին

Արխիվային լուսանկար
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Նշվում է, որ այսօր՝ ժամը 09։00-ի դրությամբ, Սևանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս, Լծեն-Տաթև, Գորիսի, Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: