Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, Եվրոպայի չեմպիոն Նիկոլա Անելկան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ քննարկել է Հայաստանում ֆուտբոլի ակադեմիա հիմնելու հեռանկարները։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայություն։
Ֆուտբոլիստն այսօր այցելել է ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա և ծանոթացել ենթակառուցվածքներին։
«Դուք ունենք բոլոր պայմանները, ակադեմիայի տարածքը հսկայական է, ամեն ինչ համապատասխանում է եվրոպական ստանդարտներին։ Այստեղից կարող են համաշխարհային մեծության աստղեր դուրս գալ»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ Նիկոլա Անելկան Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 2000 թվականի առաջնության չեմպիոն: Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում նա խաղացել է ՊՍԺ-ում, «Արսենալում» «Ռեալու», «Չելսիում» և մի շարք այլ ակումբներում: