Լեռնային շրջաններում էլի ձյուն կտեղա. եղանակի տեսություն

Ձյուն. Հայաստան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 18-ի գիշերը, 21-ի երեկոյան, 22-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն։ Հունվարի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Նշվում է, որ հունվարի 18-21-ին առավոտյան ժամերին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։
Քամին հարավարևմտյան է, 2-4մ/վ արագությամբ, հունվարի 19-22-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունվարի 18-ին կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 18-ի ցերեկը, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, 22-ին սպասվում են տեղումներ։
Մայրաքաղաքում հունվարի 18–ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։