ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերին արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 598 դեպք, տուգանքը կազմել է 174.6 մլն դրամ։ Տեղեկությունը հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Արձանագրված խախտումներից 7 դեպքով 7 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 27.87 մլն դրամի չափով:
Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հագուստի, կոշիկի և գործվածքների առևտրի ոլորտում։ 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով տուգանքը կազմել է 6․56 մլն դրամ։ Հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով տուգանքը կազմել է 6․77 մլն դրամ։
Մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով տուգանքը կազմել է 11․97 մլն դրամ։ Տնտեսական ապրանքերի ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 2․55 մլն դրամ տուգանք։