ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի - Sputnik. Արագածոտնի Օշական գյուղի Հովհաննիսյան փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 17-ին, ժամը 03:23-ին։
Դեպքի վայր է մեկնած հրշեջ-փրկարարական ջոկատը պարզել է, որ հրդեհը բռնկվել է տներից մեկին կից շինությունում (30 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։04-ին, մարվել՝ 05։57-ին։ Այրվել է քարե շինությունը․ ներսում հայտնաբերվել է քաղաքացու դի։