Սյունիքի ճանապարհներին փրկարարները 1 օրում օգնություն են ցուցաբերել 200–ից ավել քաղաքացու

Չնայած եղանակային բարդ պայմաններին, տեղում աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հունվարի 15-ից 16-ը ՆԳՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներն արգելափակումից դուրս են բերել 32 մարդատար և 106 բեռնատար ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը։
Փրկարարների աշխատանքը Սյունիքի ճանապարհներին
«Համապատասխան օգնություն է ցուցաբերվել մոտ 210 քաղաքացու»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փրկարարների աշխատանքը Սյունիքի ճանապարհներին
Ընդգծվում է, որ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին փրկարարներն արտակարգ ռեժիմով շարունակում են օգնություն ցուցաբերել տեղացած առատ ձյան և սաստիկ բքի պատճառով արգելափակման, խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցներին։
1 / 4

Փրկարարների աշխատանքը Սյունիքի ճանապարհներին

2 / 4

Փրկարարների աշխատանքը Սյունիքի ճանապարհներին

3 / 4

Փրկարարների աշխատանքը Սյունիքի ճանապարհներին

4 / 4

Փրկարարների աշխատանքը Սյունիքի ճանապարհներին