ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. 2023 թ.–ի դեկտեմբերին 50 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
Նշվում է, որ վերահսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 22․4 մլն դրամի չափով տուգանք։
Նշվում է, որ 50 հարկ վճարողիներից 13–ը տուգանվել են 300.000 դրամի չափով, իսկ 37–ը` 500.000 դրամի չափով։
Հավելենք, որ տուգանված ընկերությունների մեծ մասը սուպերմարկետներ են, շինանյութի խանութներ և ստոմատոլոգիական կենտրոններ։