Կտաքանա, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
հունվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին արևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, հունվարի 16-ին առանձին վայերում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 6-10, Լոռիում, Տավուշում և Սյունիքում 12-16 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 16-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հունվարի 16–ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի 0...+2 աստիճան։