Ադրբեջանում 1 օրում երկրորդ պայթյունն է որոտացել

Ադրբեջանի մայրաքաղաքում` կահույքի արտադրամասում նույնպես այսօր պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան և՛ զոհեր, և՛ վիրավորներ։
Sputnik
Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում երկրորդ պայթյունն է որոտացել, դեպքը տեղի է ունեցել Սումգայիթի հանրակացարաններից մեկում։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Նշվում է, որ պայթյունի հետևանքով առնվազն 4 մարդ տուժել է, նրանցից 2-ը՝ անչափահաս։ Մահացածների մասին դեռ տեղեկություններ չեն հայտնում։
Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, իսկ համապատասխան կառույցները քննում են դեպքը։ Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով։
Հիշեցնենք, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել Բաքվի Բինագադինի շրջանի Աբայ Կունանբաևի կահույքի արտադրամասում։ Պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 7-ի, իսկ 24 անձ էլ տուժել է։