Մարադոնայի որդին սենսացիոն հայտարարություն է արել հոր մահվան մասին

Դիեգո Արմանդո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին սրտի հանկարծակի կանգի հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի որդին՝ կրտսեր Դիեգո Արմանդո Մարադոնան հայտարարություն է արել հոր մահվան մասին։ Նրա խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մարզիկի որդին կարծում է, որ հորը սպանել են, ընդգծելով, որ հետաքննությունը շարունակվում է։
«Այդ առիթով մտքեր ունեմ, բայց դրանք չեմ կարող արտահայտել։ Նրանք հորս բախտի քմահաճույքին են թողել, երբ հնարավոր էր ինչ-որ բան անել», - պատմել է նա։
Դիեգո Արմանդո Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին սրտի հանկարծակի կանգի հետևանքով։ Հերձումը ցույց է տվել, որ մահվան պատճառ է դարձել թոքերի սուր այտուցը։ Ոստիկանությունը կասկածել է, որ դեպքը տեղի է ունեցել անձնական բժիշկի և Մարադոնայի մահվան օրը հերթապահող բուժքրոջ անփութության հետևանքով և հետաքննություն է սկսել։