Հայաստանում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` մի քանի օր տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի առանձին շրջաններում այսօր սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով»,– ասված է հաղորդագրությունում։
Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այդ ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 6-8 աստիճանով կբարձրանա։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 4-6 աստիճան տաքություն, գիշերը` 4-6 աստիճան ցուրտ։
Եղանակի տեսություն
Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ