ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի համակարգող Ռիչարդ Նեֆյուն առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է նաև, որ տարածաշրջանային այցը նախատեսվում է հունվարի 15-18-ն ընկած ժամանակահատվածում։ Այդ ընթացքում նա կլինի նաև Վրաստանում։ Նախատեսվում են հանդիպումներ երկրների կառավարության անդամների, իրավապահների, քաղաքացիական հանրության հետ։
«Երկու երկրներում էլ նա քննարկելու է կոռուպցիայի դեմ պայքարում առկա ջանքերն ու մարտահրավերները։ Նա նաև կնախանշի հետագա համագործակցության ոլորտները»,– ասված է Պետդեպի հաղորդագրությունում։
Պետքարտուղարության ներկայացուցիչը նախատեսում է հանդիպել կառավարության, ներառյալ արդարադատության ու իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ։
Վրաստանում նա բանակցություններ կունենա իշխանությունների, հակակոռուպցիոն կազմակերպությունների, քննչական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: