Սանկտ Պետերբուրգում գտնվող պահեստներից մեկում խոշորհրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Շուշարիում (Սանկտ Պետերբուրգի Պուշկինի շրջան) այրվող պահեստը պատկանում է «Wildberries» մարկետփլեյսին:
Ընկերությունից հայտնել են, որ մարդիկ տարհանվել են, տեղում աշխատում է ԱԻՆ–ը։
Փրկարարներն իրենց հերթին հայտնել են, որ պահեստում բռնկված հրդեհի մակերեսը 1000 քմ է կազմում։ Հայտարարվել է հրդեհի բարդության 2–րդ աստիճան։
Նշվում է, որ ընկերության ղեկավարության կողմից ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն։