ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հրապարակել է ՌԴ քաղաքացու անձնագրի վերաբերյալ նոր կանոնակարգի առանցքային կետերը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ նոր կարգն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 6-ից։
Նշվում է, որ ՌԴ ներքին անձնագիր պարտավոր են ունենալ ՌԴ բոլոր քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում (14 տարեկանից սկսած)
Եթե ՌԴ քաղաքացին բնակվում է երկրի տարածքից դուրս և բնակության նպատակով մուտք է գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, պարտավոր է անձնագիր տրամադրելու կամ փոխարինելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու լուսանկարները հանձնել ժամանումից հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում։
Քաղաքացու 20 և 45 տարին լրանալուց հետո նրա անձնագիրը վավեր է մնում մինչև նոր անձնագրի ձևակերպման օրը, բայց ոչ ավելի, քան 90 օրացուցային օր:
«Անհրաժեշտ փաստաթղթերով և անձնական լուսանկարներով անձնագիր տրամադրելու մասին դիմումը քաղաքացին ներկայացնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնին (անձամբ կամ Госуслуги ծառայության միջոցով), կամ Բազմաֆունկցիոնալ կենտրոն (МФЦ): Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն անձնագիրը տրվում է անձամբ դիմելու դեպքում: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները իրավասու չեն ընդունել նշված դիմումները, ինչպես նաև պատրաստի ՌԴ ներքին անձնագրեր տրամադրել»,-նախազգուշացրել են գերատեսչությունում։
Նշվում է նաև, որ արտերկրում ՌԴ ներկայացուցչություններն իրավասու չեն որևէ նշում կատարել ՌԴ ներքին անձնագրերում: Անձնագրում արգելվում է այնպիսի տեղեկություններ, նշումներ և գրառումներ անել, որոնք նախատեսված չեն կանոնակարգով։ Նշված պահանջների խախտումն առաջացնում է իրավական պատասխանատվություն:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրի մասին կանոնակարգի ամբողաջական տարբերակը հրապարակված է իրավական ակտերի կայքում։
Ավելի մանրամասն կարդացեք փաստաթղթում:
Ավելի մանրամասն կարդացեք փաստաթղթում: