Հայաստանի որոշ շրջաններում տեղումներ կլինեն. եղանակի տեսություն

Երևանում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 3-5, երեկոյան՝ 0-2 աստիճան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Եղանակի տեսություն
Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5մ/վ, հունվարի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը կնվազի 3-5, 14-ի գիշերը ևս 6-8 աստիճանով, 15-17-ին նույնքան կբարձրանա։
Երևանում հունվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 3-5, երեկոյան՝ 0-2 աստիճան։