Տեղումներ և մառախուղ կլինի. եղանակի տեսություն

Հայաստան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
հունվարի 12-ին, 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 15-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, հունվարի 12-13-ին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 12–ի ցերեկը լինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2....+4 աստիճան։