Երևանում բախվել են 4 մեքենա. մահացածին դուրս են բերել ավտոմեքենայի տակից

Honda-ն և Nissan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել, բախումը տեղի է ունեցել BMW-ի և Opel-ի միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Այսօր առավոտյան ժամը 07:10-ի սահմաններում Երևանի Մամիկոնյանց փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են BMW, Opel, Honda և Nissan մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, մահացած կնոջը փրկարարները դուրս են բերել BMW-ի տակից:
Ավտոմեքենաներից Honda-ն և Nissan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել, և բախումը տեղի է ունեցել BMW-ի և Opel-ի միջև:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: