ԵՐԵՎԱՆ, 11 հունվար – Sputnik. Երևանում մեկնարկել են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Բացման արարողությունը և վիճակահանությունը տեղի է ունեցել այսօր: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Տղամարդկանց 84-րդ առաջնությանը կմասնակցեն 10 շախմատիստներ` Մանուէլ Պետրոսյանը, Էրիկ Չաքրյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մամիկոն Ղարիբյանը, Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Տիրատուրյանը, Տիգրան Հարությունյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։
Կանանց 79-րդ առաջնությանը նույնպես 10 շախմատիստներ կմասնակցեն` Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Պոլինա Կոբակը, Մարիամ Ավետիսյանը, Արփինե Գրիգորյանը, Աննա Խաչատրյանը, Միլենա Գասպարյանը, Մարիամ Խաչատրյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը:
Առաջնության առաջին տուրը կկայանա հունվարի 12-ին։ Չեմպիոնների անունները հայտնի կդառնան հունվարի 20-ին: