«Կոշը» ՊՆ–ի ուսումնական կենտրոն կդառնա

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թ. հունվարի 1–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածքը և դրանում տեղակայված շենք–շինությունները տրամադրվեցին ՀՀ զինված ուժերի կարիքների համար օգտագործման համար, այն է՝ ուսումնական զորամաս ստեղծելու համար: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։
«ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կոշ գյուղում գտնվող անշարժ գույքի մի մասը 2023 թ. ամրացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, իսկ մյուս մասը դեռևս ամրացված է ՀՀ արդարադատության նախարարությանը, ինչով էլ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել համապատասխան որոշման մեջ»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
«Կոշ» քրեակատարողական հիմնարկի անշարժ գույքը չի օգտագործվել 2022 թ. հունվարի 1–ից և նաև այդ պատճառով է ՀՀ պաշտպանության նախարարությունը գրությամբ դիմել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե` այն իրեն փոխանցելու համար։