Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի ընկերության արտադրած ռոբոտը մրցանակ է ստացել Լաս Վեգասում

Մոքսի ռոբոտը
Ռոբոտը արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ամերիկահայ Պաոլո Պիրջանյանի «Embodied» ընկերության արտադրած Մոքսի ռոբոտը Լաս Վեգասի CES 2024 սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդեսի նորարարական մրցանակաբաշխությունում «Արհեստական բանականություն» անվանակարգում ստացել է գլխավոր մրցանակը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
Նշվում է, որ Մոքսի ռոբոտը ստեղծվել է 2016 թվականին ու իր արհեստական բանականությամբ հեղափոխական տեխնոլոգիա է համարվում երեխաների զարգացման ոլորտում:
«Ռոբոտը նախատեսված է ֆիզիկական և այլ խնդիրներ ունեցող 5-10 տարեկան երեխաների համար: Մոքսին սովորեցնում է երեխաներին շփվել՝ զարգացնելով նրանց էմոցիոնալ որակները: Օգտագործելով առաջադեմ տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն՝ Մոքսին ցուցաբերում է ամբողջական մոտեցում, որն օգնում է երեխային խաղի միջոցով սովորել զարգացման հիմնական հմտությունները»,– ասվում է հաղորդագրությունում։
Ռոբոտը նաև թույլ է տալիս հավելվածի միջոցով հետևել երեխայի զարգացման փուլերին:
Ալյոշա ռոբոտը «Բանակ-2023» համաժողովում ողջունել է Սերգեյ Շոյգուին