Կցրտի, տեղումներ կդիտվեն. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում`
հունվարի 10-ին, 11-ի ցերեկը, 12-14-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 3-5մ/վ արագությամբ, հունվարի 10-ին, 12-14-ին՝ 15-20մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանն հունվարի 10-ի ցերեկը կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 10–ի ցերեկը կլինի 6-8 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցի +2...+4 աստիճան։