ՀՀ–ում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում

Թաշակառու
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնել, ըստ որի` աշխատող թոշակառուն կկարողանա հրաժարվել կենսաթոշակից, որպեսզի հետագայում ավելի մեծ գումար ստանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանի աշխատաշուկայում կան շուրջ 9000 թոշակառուներ, որոնք 300 000 դրամ և ավելի աշխատավարձ են ստանում։ 2023 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
«Այս թիվը խոսում է բարձր արտադրողականություն ունեցող աշխատողների մասին, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք մնան աշխատաշուկայում և արժեք ավելացնեն»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում ԱԺ կներկայացնեն կենսաթոշակային ապահովության ոլորտի օրենսդրական փոփոխությունների մեծ փաթեթ, ըստ որի` այն թոշակառուները, որոնք ցանկանում են շարունակել իրենց աշխատանքը, կկարողանան կամավորության սկզբունքով, իրենց ուզած ժամկետով հետաձգել կենսաթոշակի ստացումը` հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու ակնկալիքով։
Անկանխիկ առևտուր անող թոշակառուների հետվճարն ամբողջությամբ կիրականացնի ՀՀ կառավարությունը
«300 000 դրամ աշխատավարձ ստացող կենսաթոշակառուի համար միգուցե մեծ ազդեցություն չունենա կենսաթոշակի գումարը, և հետո, երբ նա չի աշխատի, արդեն ավելի բարձր կենսաթոշակ կստանա»,–ասաց նախարարը։
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ընդլայնել է կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիների աշխատելու հնարավորությունը։ Գերատեսչությունը փոփոխություններ է կատարել Աշխատանքային օրենսգրքում, և աշխատողի կենսաթոշակային տարիքի լրանալը գործատուի համար նրան աշխատանքից ազատելու հիմք չէ։
ԼՂ–ից բռնի տեղահանվածներից շուրջ 1000–ը դեռ չեն օգտվել 100 000 դրամ միանվագ աջակցությունից