Ավտովթար Վայոց Ձորում․ 7 վիրավոր տեղափոխվել են հիվանդանոց

Արխիվային լուսանկար
Դեպքը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Վայոց Ձորի մարզում այսօր առավոտյան բախվել են 4 ավտոմեքենաներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնավսածքներով տեղափոխվել են Վայքի բժշկական կենտրոն:
«Վիրավորներից մի քանիսին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները, ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները»,- գրված է կայքում։
Դեպքը տեղի է ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 144 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում։
Նշենք, որ Ճանապարհային դեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ այսօր առավոտյան 10։00-ի դրությամբ Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի խաչմերուկից մինչև Սյունիքի մարիզ Սիսիան քաղաքի խաչմերուկ ճանապարհահատվածում առատ ձյուն է տեղում, ինչի պատճառով ճանապարհահատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է։