61 տարեկանում մահացել է Scorpions խմբի թմբկահարը

Ջեյմս Քոթակ
Երաժշտի մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ, նա մահացել է իր ծննդավայրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik․ Մահացել է գերմանական հայտնի Scorpions ռոք խմբի նախկին թմբկահար Ջեյմս Քոթակը։ Տեղեկությունը հայտնում է TMZ պորտալը։ Scorpions և Kingdom Come խմբերի անդամի մահվան լուրը պորտալին հաստատել է երաժշտի դուստրը՝ Թոբին։ Հաղորդվում է, որ մահվան ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ: Երաժիշտը 61 տարեկան էր։ Նա մահացել է հունվարի 9-ի առավոտյան իր ծննդավայրում՝ Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։
Ջեյմս Քոթակը հանդես է եկել Scorpions խմբում 1996-2016 թվականներին։ Ըստ տեղեկությունների՝ 2016-ին նա հեռացավ խմբից առողջական խնդիրների պատճառով։
Մամուլի հրապարակումների համաձայն՝ երաժիշտն ալկոհոլային կախվածություն ուներ։