Երևանի քաղաքապետարանը վարչական տարբեր շրջաններում ապօրինի կառույցներ է ապամոնտաժել

Նորմերին չհամապատասխանող շինությունների ապամոնտաժման աշխատանքները շարունակական են լինելու։
Sputnik
Երևանի քաղաքապետարանը շարունակում է մայրաքաղաքում ապօրինի կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարկվել, որում երևում է, թե ինչպես են աշխատակիցները վարչական 3 տարբեր շրջաններում քանդում ապօրինի շինությունները։
«Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին»,- նշված է տեսանյութին կից։
Քաղաքապետարանից հայտնում են, որ այս անգամ աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջաններում։ Շեշտում են՝ գործընթացը լինելու է շարունակական: