ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Բաքվի պերինատոլոգիայի հանրապետական կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 4 նորածին է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը:
Նշվում է նաև, որ երեք մարդ ծխից թունավորվելու պատճառով հոսպիտալացվել են կլինիկական բժշկական կենտրոնի թունաբանական բաժանմունք: Ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է կայուն։
ԱԻՆ-ը հրդեհի մասին ահազանգը ստացել է գիշերը՝ ժամը 03:26-ին: Հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկում, որտեղ մոտ 100 հիվանդ է եղել։