Քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Նոյեմբերյան. Արխիվային լուսանկար
Առաջիկա 2 օրերին տեղումներ չեն գրանցվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։
Քամին արևմտյան է, 3-7մ/վ արագությամբ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունվարի 8-9-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին և 12-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 8–ի ցերեկը կլինի 9-11 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։