Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերը

Ֆրանց Բեկենբաուեր
Բեկենաուերը «Բավարիայի» հետ երեք անգամ անընդմեջ նվաճել է Չեմպիոնների գավաթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 78 տարեկանում մահացել է 1974 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն գերմանացի Ֆրանց Բեկենբաուերը: Լեգենդար ֆուտբոլիստի մահվան մասին հայտնել է նրա ընտանիքը ։
Նշվում է, որ մարզիկը մահացել է երեկ` հունվարի 7-ին, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Գերմանացի լեգենդար պաշտպանը 1974 և 1972 թվականների աշխարհի և Եվրոպայի գավաթակիր է: Մյունխենի «Բավարիայի» հետ երեք անգամ անընդմեջ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը (1974-1976 թվականներին)։
Մահացել է Նիկիտա Խրուշչովի թոռը` Ալեքսեյ Աջուբեյը