ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik․ 2023-ի երկրորդ կիսամյակի ցուցանիշներով գործազրկությունը կազմել է 11,7 տոկոս՝ 2020թ․ վերջի 18,2 տոկոսի համեմատ։ Այսօր հրավիրված 2023 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։Նա հույս ունի, որ երրորդ և չորրորդ եռամսյակների ցուցանիշներն անգամ առավել բարելավված կլինեն։
Քերոբյանը նաև ներկայացրեց մի շարք դրական ցուցանիշներ։
«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում, մեր միջազգային գործընկերները զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի, բայց կառավարության կանխարգելող կամ առաջանցիկ միջոցառումների շնորհիվ աղքատության ցուցանիշը ոչ միայն չաճեց, այլև փոքր-ինչ նվազեց՝ 26,5 տոկոսից մինչև 24, 8 տոկոս»,- ասաց Քերոբյանը։
Նա հիշեցրեց, որ 2023թ․ ունեցել ենք բարձր տնտեսական աճ և ցածր գնաճ, ինչը թույլ է տալիս հուսալ, որ կունենանք աղքատության էական կրճատում 2023-ի դրությամբ։
Նրա խոսքով` կառավարության գլխավոր թիրախներից է 1 մարդու 1 ժամվա ստեղծած ՀՆԱ-ն 2026 թվականին հասցնել 1 ժամվա համար 12 դոլարի։ 2023 թվականին այս ցուցանիշը եղել է 9,6 դոլար։