Գիշերը օդի ջերմաստիճանը կսկսի դարձյալ բարձրանալ. եղանակի տեսություն

Առանց տեղումների եղանակը կպահպանվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հանրապետության տարածքում հունվարի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում` անձրևի և ձնախառն անձրևի տեսքով,–ասվում է հաղորդագրության մեջ։
Քամին կլինի արևմտյան` 3-7մ/վ արագությամբ, հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17, 9-ին` 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում հունվարի 7-ից 9-ը, ինչպես նաև հոկտեմբերի 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մեզ և ձեզ մեծ ավետիս․ Սուրբ ծննդյան ճրագալույցի պատարագի ամենավառ կադրերը