ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik․ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոների առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինին։ Տեղեկությունը հայտնում է պատրիարքության մամուլի ծառայությունը։
«Պատմության այս դժվարին շրջանում մեր ընդհանուր պարտքն է դիմակայել պառակտումներին և զուտ աղոթել փրկչին ժողովուրդների մեջ խաղաղություն հաստատելու համար՝ բարի գործեր կատարելով, փառաբանելով Քրիստոսի անունը»,- ասված է պատրիարքի շնորհավորական ուղերձում։
Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարքը շնորհավորել է շնորհավորել է Արևելյան հնագույն եկեղեցիների առաջնորդներին՝ մաղթելով զորության ամրություն և Աստծո առատ օգնությունն իրենց հետագա բարձր ծառայության մեջ: Նա նաև շնորհավորական ուղերձներ է հղել Ղպտի եկեղեցու պատրիարք Թավադրոս Բ-ին, Եթովպիայի պատրիարք Աբունա Մատթիուսին: