Դաշնամուրս բերեմ ու այստեղ մնամ մի քանի ամիս. Տիգրան Մանսուրյանն այցելել է դիրքեր

Մաեստրոն ամեն տարի Ամանորից առաջ այցելում է զինվորներին, հիանում նրանց վարքով, լրջությամբ ու պատասխանատու աշխատանքով։
Sputnik
Մաեստրո Տիգրան Մանսուրյանն այցելել է դիրքեր, հանդիպել դիրքապահ զինվորների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Կադրերում երևում է` ինչպես է մաեստրոն զրուցում զինվորականների հետ, իրեն հուզող հարցեր տալիս։
«Շատ եմ սիրում հայ զինվորին...գիտեմ, որ պաշտպանված եմ, դաշնամուրս բերեմ էստեղ, մնամ մի քանի ամիս... Այստեղ զգում ես խաղաղության արժեքը։ Այս սահմանագծին ուժ և խելք է պետք»,–ասում է Մանսուրյանը։
Մանսուրյանը նշում է, որ ամեն տարի Ամանորի նախաշեմին այցելում է զինվորներին, հիանում նրանց վարքով, լրջությամբ ու պատասխանատու աշխատանքով։
Երևանյան մետրոյում Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններն են հնչում
Մաեստրոյի այցի մանրամասները` ՊՆ–ի հրապարակած տեսանյութում։