Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով ավելի քան 780 մարդ կորցրել է կապն արտաքին աշխարհի հետ

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, ավելի քան 400-ը վիրավորվել են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով ավելի քան 780 մարդ զրկվել է արտաքին աշխարհի հետ կապից: Տեղեկությունը Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 92 մարդ, 464-ը վիրավորվել են, պաշտոնապես անհետ կորած է համարվում 16 մարդ։
Փրկարարական-որոնողական գործողություններին մասնակցում է ինքնապաշտպանության ուժերի 4,6 հազար աշխատակից:
Հիշեցնենք` հունվարի 1-ի ցերեկը Ճապոնիայի Իսիկավա պրեֆեկտուրայում մի շարք հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել, որոնցից հետո Ճապոնիայի արևմտյան ափի որոշ շրջաններում ցունամիի վտանգ է հայտարարվել։
Ստորգետնյա ցնցումների հետևանքով շենքեր են ավերվել, դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթևեկությունը, ավելի քան 32 հազար տներում անջատվել է էլեկտրաէներգիան։
Հայաստան-Վրաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել