Լեռնային գոտիներում ձյուն ու բուք կլինի. եղանակի տեսություն

Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Երևանում ևս տեղումներ և մառախուղ կդիտվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի - Sputnik. Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Եղանակի տեսություն
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։
Հունվարի 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հունվարի 5–ի ցերեկը կլինի4-6 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։