Երևանում նոր նստարաններ են տեղադրվել, որոնք Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները վայելելու հնարավորություն են տալիս: Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը ռեպորտաժ է պատրաստել, որը պատմում է հայ մեծանուն կոմպոզիտորին նվիրված երկու նորարարության մասին։
Երաժշտական նստարաններն այս պահին տեղադրված են «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, Արամ Խաչատրյանի արձանի մոտ և Խաչատրյանի թանգարանի մոտակայքում։ Պետք է կա՛մ սկանավորել QR կոդն ու վայելել դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ Խաչատրյանի ստեղծագործությունները, կա՛մ պարզապես սեղմել նստարանի վրայի փոքրիկ կոճակը։
Երկրորդը նորարարությունն էլ խաչատրյանական վիրտուալ արահետի եռալեզու հավելվածն է։ Կարելի է ներբեռնել ծրագիրը և ծանոթանալ, թե քաղաքի այս կամ այն հատվածն ինչ առնչություն ունի Արամ Խաչատրյանի հետ։