100 տարեկան հասակում մահացել է «Մերի Փոպինս» ֆիլմի դերասանուհին

Գլինիս Ջոնս
Դերասանուհին մահացել է ծերանոցում, որտեղ անցկացրել է կյանքի վերջին տարիները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Լոս Անջելեսում 100 տարեկան հասակում մահացել է բրիտանացի դերասանուհի Գլինիս Ջոնսը, որը «Թոնի» մրցանակի դափնեկիր էր և «Օսկար» մրցանակի հավակնորդ: Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով դերասանուհու մենեջերին։
Դերասանուհու մենեջերի խոսքով՝ Ջոնսը կյանքից հեռացել է ծերանոցում, որտեղ անցկացրել է վերջին տարիները։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։
Ջոնսը «Թոնի» մրցանակ է ստացել 1973 թվականին «Փոքրիկ գիշերային երաժշտություն» (A Little Night Music) մյուզիքլում իր դերի համար և 1960 թվականի «Թափառաշրջիկները» (the Sundowners) ֆիլմում «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է առաջադրվել։ Ջոնսը կատարել է նաև տիկին Բենքսի դերը «Մերի Փոպինս» (1964) ֆիլմում։