Պայթյուն և փլուզում Ղազախստանի սրճարաններից մեկում. մահացածներ կան

Երկհարկանի շենքը փլուզվել է։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ։
Sputnik
Այս գիշեր Ղազախստանի Ուրալսկ քաղաքի սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Ժամը 2-ին սրճարանի շենքում տեղի է ունեցել գազաօդային խառնուրդի պայթյուն», - ասվում է հաղորդագրության մեջ:
Երկհարկանի շենքը փլուզվել է։ Նախնական տեկեղություններիով՝ 2 մարդ է մահացել։
Փլատակներից հանել են 6 մարդու, որոնցից 5-ը հոսպիտալացվել են:
Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։
Գյումրիում վարձակալված տանը տղամարդու դի է հայտնաբերվել, կնոջ կյանքի համար պայքարում են