Օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները կանխատեսել են առաջիկա օրերի եղանակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում
հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 4-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Հունվարի 4-ի և 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում հունվարի 4-ի գիշերը, 6-ի ցերեկը, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։
Մայրաքաղաքում հունվարի 4–ի ցերեկը կլինի 8-10 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +3...+5 աստիճան։