Երևանի Սախարովի հրապարակի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհը Պուշկինի փողոցի 4– հարկանի շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկում։
Sputnik
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Սախարովի հրապարակի հարակից շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Պուշկինի փողոցի 4– հարկանի շենքի 3–րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է ժամանել հրշեջ–փրկարարների 2 մարտական հաշվարկ։
Նրանք Sputnik Արմենիային հայտնել են, որ մինչ իրենց ժամանելը բնակիչներն արդեն մարել էին հրդեհը։