ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա առնվազն 1 զոհ

Այդ դպրոց է հաճախում 1700 աշակերտ։
Sputnik
ԱՄՆ Այովա նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հայտնում են, որ առնվազն մեկ մարդ զոհվել է, կան բազմաթիվ տուժածներ։
«Դալլասի շրջանի շերիֆի գրասենյակը հաստատել է, որ հետաքննություն է ընթանում Այովա նահանգի Պերրի քաղաքի ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության առնչությամբ»,- ասվում է հրապարակուններում
Նշենք, որ տվյալ դպրոց է հաճախում շուրջ 1,7 հազար աշակերտ։ Հունվարի 4-ը երկրորդ կիսամյակի առաջին ուսումնական օրն էր:
Կատարվածի մանրամասները իրավապահները դեռ չեն հայտնում: