ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ–Զոլաքար ավտոճանապարհին իրար են բախվել Honda և Volkswagen մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, 2-ը տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Վթարը տեղի է ունեցել հունվարի 3-ին, ժամը 18։34–ի սահմաններում։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մարտունի-Զոլաքար ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Պ․ Մ․, ծնված 1963 թ.) և «Honda» (վարորդ՝ Ե․ Գ․) մակնիշների ավտոմեքենաները»,– ասված է հաղորդագրությունում։
Volkswagen–ի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Լ․ Ո․-ն (ծնված 2008 թ․) և Ա․ Ղ․-ն (ծնված 1991 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: