Իրանում գրանցված պայթյունների հետևանքով մահացածների թիվը հասել է 103-ի։ Տեղեկությունը հայտնում են իրանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների` պայթյուններից տուժել է 140 մարդ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իրանի Քերման քաղաքում` գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։
Իշխանությունները Քերմանում տեղի ունեցած պայթյուններն ահաբեկչական հարձակում են որակել։
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ գերեզմանատան մոտ երկու պայթուցիկ սարք է դրված եղել պայուսակների մեջ։ Սարքերը գործարկվել են հեռակառավարմամբ։
Հիշեցնենք` 2020թ. հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի ոչնչացման գործողություն իրականացրեց Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում: Վաշինգտոնում համարում էին, որ նրանք մասնակցել են 2019 թ․-ի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման կազմակերպմանը։ Իրանը ի պատասխան հարվածներ հասցրեց Իրաքի ամերիկյան ռազմակայանին։